top of page

Հայաստանը դարձել է մեկ անհատի հայրենակործան քմահաճույքների գերին. Հասրաթյան

  • Jul 2, 2021
  • 1 min read


Արցախի ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Դատելով Հայաստանի գործող իշխանությունների հետընտրական գործելաոճից, ակնհայտ է դառնում, որ երկիրը թևակոխել է պետական բռնաճնշումների նոր ու ավելի անկանխատեսելի հետևանքներով հղի շրջափուլ: Անհատ ընդդիմադիրներից սկսած մինչև հանրային մեծ ճանաչում ունեցող գործիչները հայտնվել են պետական ռեպրեսիվ մեքենայի ամենօրյա հակաօրինական գործողությունների թիրախում:


Այսօր, ով դեռևս չի գիտակցում, որ Հայաստանը դարձել է մեկ անհատի հայրենակործան քմահաճույքների գերին և այդ գործելաոճից, բացառությամբ հայ ժողովրդի, օգտվում են բոլորը, իսկ ամենից շատ՝ մեր թշնամիները, գոնե հիմա պետք է հասկանա, որ այսպես շարունակելու դեպքում, մենք ոչ միայն չենք ունենալու Հայրենիք, այլև օտար ափեր տեղահանված մեր օջախներում (անկախ նրանից, թե որ աշխարհամասում), միգուցե, ունենալով հաց, հաստատ չենք ունենալու այն, ինչն ավելին է, քան հացը:

Կարծում եմ, մտածող մարդու համար ամենահամով հացն այնտեղ է, որտեղ նա ծնվել է»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page