Search
Երկիր ազատագրելու, պահելու և հզորացնելու ճանապարհին չեն լինում նախկիներ ու ներկաներ. Հասրաթյան
- Jul 5, 2021
- 1 min read

Արցախի ՊՆ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես շարունակելու եմ իմ ասելիքը հասցեագրել բոլոր նրանց, ովքեր, անկախ իրենց ակտիվ կամ պասիվ կենսադիրքից, ունակ են մտածելու: Մենք այլ ելք չունենք, քան նորից սկսել գործել մտածելով: Իսկ, երբ սկսենք ապրել այդպես, համոզվելու ենք, որ Երկիր ազատագրելու, պահելու և հզորացնելու ճանապարհին չեն լինում նախկիներ ու ներկաներ, սևեր ու սպիտակներ, թալանչիներ ու թավիշներ, այլ լինում են մարդիկ, ովքեր կարող են իրարից տարբերվել միայն ու միայն իրենց հնարավորությունների սահմանում կատարածով և թողած այն ժառանգությամբ, որը գալիք սերունդները գնահատելով հանդերձ, շարունակելու են հարստացնել»:
Comments