top of page

28 տարի առաջ մենք նպատակային և պարտադրող էինք, իսկ այսօր պարտավոր ենք նորից վերագտնել մեզ

  • Aug 23, 2021
  • 1 min read


ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Մոտ 40 րոպե հետո կլինի օգոստոսի 23-ը... Ուղիղ 28 տարի առաջ՝ այդ օրը, համաձայն ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի թիվ 011 մարտական հրամանի, Կենտրոնական (Ստեփանակերտի) պաշտպանական շրջանը (հրամանատար՝ Սամվել Կարապետյան) խնդիր ստացավ 4 միավոր տանկերի, 3 հետևակի մարտական մեքենայի, հրետանային մարտկոցի և հակատանկային միջոցների օժանդակությամբ, նախ ազատագրել դեռևս հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի տարածքները, ապա շարունակել առաջխաղացումը դեպի Ջաբրայիլ: Մարտական օպերացիայի ընթացքում Ստեփանակերտի զորամասի գործողություններին ձախ թևից աջակցում էր Հադրութի պաշտպանական շրջանի զինուժի մի մասը, խնդիր ունենալով՝ կանխել հակառակորդի օժանդակ ուժերի մուտքը Հորադիզ ռազմակայանից դեպի հարավային մարտական գործողությունների գոտի: Առաջադրանքը կատարվեց փայլուն կերպով: Օգոստոսի 23-ին հայկական ուժերն անցնելով գրոհի, հաշված ժամերի ընթացքում կոտրեցին հակառակորդի դիմադրությունը և վերահսկողության տակ առան Ջաբրայիլ ռազմակայանըա:

28 տարի առաջ մենք այդպիսինն էինք՝ նպատակային ու պարտադրող. իսկ այսօ՞ր... մենք պարտավոր ենք նորից վերագտնել մեզ:

Հ.գ.- Եվ, որպես ամփոփում, մի հետգրություն բոլոր նրանց համար, ովքեր, ինքնախաբեությամբ տարված, պատմությունը դիտարկում են 100 տարվա կտրվածքով. Ջաբրայիլ բնակավայրը մինչև 1750 թվականը, Ջրական հայկական անվամբ, մտնում էր պատմական Արցախ նահանգի Դիզակի մելիքության մեջ, որտեղ բնակիչները հայեր էին և ունեին պարսկական հպատակությամբ տեղական հայկական ինքնավարություն»:




Commenti


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page