Չի բացառվում, որ Էրդողանը միջանցք է պահանջում, բայց ես բացառում եմ, որ մենք դա կտանք․ Բագրատյան
- Sep 22, 2021
- 1 min read

Ընդդիմությունը խաթարում է խորհրդարանի բնականոն աշխատանքները։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ կան նախագծեր, որոնք իրենք բերում են, որ ԱԺ-ն ընդունի, սակայն ընդդիմությունն այդ գործընթացը դանդաղեցնում է։
Դիտարկմանը, թե ընդդիմությունն ինչ կարող է անել, երբ երկրի ղեկավարը Թուրքիայի նախագահի հետ հանդիպում է խնդրում, այն էլ՝ Վրաստանի միջոցով, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց՝ Հայաստանն ուզի թե չուզի պետք է իր բոլոր հարևանների հետ հանդիպի ու բանակցի։
«Այս պահին Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ ղեկավարության հետ քննարկել ռազմաքաղաքական իրավիճակը, որից հետո հայկական կողմն արձագանքել է, թե մենք նույնպես պատրաստ ենք քննարկել։ Չի բացառվում, որ Էրդողանը միջանցք է պահանջում, բայց ես բացառում եմ, որ մենք դա կտանք։ Կբացվեն կոմունիկացիաները, բայց հսկողություն կիրականացնեն այդ ճանապարհներին ՀՀ զինված ուժերը»,- ասաց նա։ Ըստ Բագրատյանի՝ կան բանակը վերապրոֆիլավորելու ծրագրեր, որոնց իրականացումն ուշանում է։
Comments