top of page

Սերժանտի դին հայտնաբերվել է կախված վիճակում. Քննչական կոմիտե

  • Sep 14, 2021
  • 1 min read


Պարզվում են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։


«2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:


Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասապություն է գործել:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page