Նախ ինքդ պետք է կռվես, հետո ակնկալես դաշնակցիդ աջակցությունը. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գորիսում ‹‹Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ դաշնակիցների սատարելուն սպասելուց առաջ անհրաժեշտ է նախ սեփական ուժերով պաշտպանել երկիրը։
‹‹Դու ինքդ պետք է կռվես, պաշտպանես երկիրդ, որպեսզի դաշնակիցդ էլ, տեսնելով՝ պայքարում ես, կանգնի կողքիդ։ Երբ դու ոչինչ չես անում, մեր հայրենիքի տարբեր հատվածներ «ամայի տարածքներ» ես որակում, համակերպվում ես կորուստների և զիջումների հետ, ոչ ոք քեզ չի օգնի››,- ասաց Սերժ Սարգսյանը:
Երրորդ նախագահը նշեց, որ ուրիշներից մեծ պահանջներ ունենալուց առաջ պետք է ինքդ ամրացնես երկրիդ սահմանները:
Commentaires