top of page

Նրանք մեր ամուր վահանին են հանդիպելու․ Սերժ Սարգսյան

  • Jun 11, 2021
  • 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը Վայոց ձորից լուսանկար է հրապարակել և գրել․


«Երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնողը հայտարարում է, որ «թավշյա հեղափոխությունն» ավարտվել է և սկսում են «պողպատյա հեղափոխություն»։


Ես չգիտեմ, թե խոսքն ինչի մասին է, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ հետևանքների է հանգեցրել «թավշյա հեղափոխությունը»։


«Թավշա հեղափոխությունը» պարզվեց, որ մեր հասարակության սևերի և սպիտակների բաժանումն էր, ստի ու կեղծիքի տարածումը, անվտանգության համակարգի փլուզումը, Արցախի 75%-ի հանձնումը, հազարավոր զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների արձանագրումը և ՀՀ տարածքի մի հատվածի օկուպացիան։


Եթե նպատակն այս գործընթացի ուժգնացումն է, ապա նրանք մեր ամուր վահանին են հանդիպելու։ Մենք դա թույլ չենք տա։


Սերժ Սարգսյան, Վայոց ձոր»։


Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page