top of page

Չեմ կարծում, որ Իրանում հարցը զորավարժություններից այն կողմ կանցնի․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

  • Oct 3, 2021
  • 1 min read


«Անկեղծ` չեմ լսել որևէ հայտարարություն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք զորքեր մտցնելու մասին։ Այո, համացանցում տեսել եմ ինչ-որ մեկի անունից նման բաներ, բայց պաշտոնական հայտարարություն չեմ լսել և խիստ կասկածում եմ, որ Իրանի ղեկավարությունն այդպիսի պաշտոնական հայտարարություն կանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան մամուլում տարածված լուրերի, թե Իրանը հայտարարել է Հայաստանի տարածք զորք մտցնելու մասին։ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ Իրանին անհանգստացնում է Հայաստանում ստեղծված իրավիճակը։ «Իրանն իրավունք ունի անհանգստանալ ստեղծված իրավիճակով, քանի որ Հայաստանն Իրանի Իսլամական Հանրապետությունն աշխարհին կապող քիչ ուղիներից մեկն է, և Իրանը շահագրգռված է, որպեսզի հայաստանում լինի կայություն և իշխեն ազգային ուժերը։ Չեմ կարծում, որ ԻԻՀ-ում բանը կհասնի զորավարժություններից այն կողմ», _ նշեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։










Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page