top of page

Նիկոլ Փաշինյանը վախենում էր բանակից և դրա համար արեց ամեն ինչ այն քանդելու համար․ Սերժ Սարգսյան

  • Jun 4, 2021
  • 1 min read


Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ դեսպանի խնդրանքով Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները։

«Նախագահն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս խնդիրներին, Արցախյան վերջին պատերազմի ժամանակ միջազգային հանրության վերաբերմունքին, պոպուլիստական կառավարության գործունեության արդյունքում մեր երկրում առաջացած ճգնաժամային իրավիճակին»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

Ընդգծվում է նաև, որ ոակելով միջազգային ինստիտուտների արձագանքները 44-օրյա պատերազմին որպես «իներտ», ՀՀԿ ղեկավարը շեշտել է.

«Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել»։


Խոսելով, մասնավորապես, հայկական բանակում 2018-ից հետո առաջացած խնդիրների մասին՝ նախագահ Սարգսյանը նաև ընդգծել է․


«Նա (Նիկոլ Փաշինյանը) վախենում էր բանակից և դրա համար արեց ամեն ինչ այն քանդելու համար»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page