Երրորդ նախագահի գործով դատավարության մասնակիցները հարցաքննվել են առանց ծանուցագրերի․ Ամրամ Մակինյան
- Jul 1, 2021
- 1 min read

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։
«Նախաքննության ժամկետը երկարացնելու համար գործը հետ է ուղարկվել քննիչին։
Դատավարության մասնակիցները հարցաքննության են հրավիրվել առանց ծանուցագրերի»,- նիստին ասել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
Նշենք, որ երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Comentarios