Տարեվերջին ՀՀԿ-ն համագումար կունենա, որում կքննարկվեն կուսակցության զարգացման 6 կետերը
- Oct 1, 2021
- 1 min read

ՀՀԿ-ն արդիականացման է գնալու՝ կուսակցությունը զարգացնելու վեց հիմնական կետեր աչքի առաջ ունենալով։ Այդ մասին այսօր «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի ընթացքում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իրենք, նախ, ամրապնդելու են կուսակցության կենտրոնական մարմնի պրոֆեսիոնալիզմը։ Բացի այդ, «օպտիմալացնելու են տարածքային կազմակերպությունները, ապահովելու են կուսակցության անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածությունը, ակտիվացնելու են կուսակցության արտաքին գործունեությունը, ներդաշնակեցնելու են կուսակցության արժեքային ուղղվածությունն և պրակտիկ գործունեությունը, ինչպես նաև պահպանելու են ներկուսակցական ժողովրդավարությունը»։
«Կուսակցության կազմակերպական ուժի տեսանկյունից առաջնահերթ նշանակություն ունեն առաջին երեք ուղղությունները»,- նշեց նա։
Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ տարեվերջին ՀՀԿ-ն համագումար է ունենալու, որում կքննարկվեն նաև վերոնշյալ վեց կետերը։
Comentários