Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ Վանեցյանի գրասենյակ է գնալու. «Ժողովուրդ»
- May 10, 2021
- 1 min read

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն այսօր կրկին հավաք կա Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության գրասենյակում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ևս գրասենյակ է գնալու իր կուսակիցների հետ:
Տևական ժամանակ է, ինչ Սարգսյանն ինքն է երեկոյան ժամերին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակ գնում, որտեղ երկու կուսակցությունների կարկառուն ներկայացուցիչները ժամերով «փակվում» են` նախընտրական հարցեր քննարկելու համար:
Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների` քննարկումները բավականին լարված ու ծանր են անցնում, քանի որ կուսակցության ներկայացուցչները քննարկում են, թե մարզային գրասենյակներում ով է աշխատելու, շտաբներն ովքեր են ղեկավարելու, նախընտրական քարոզարշավը որտեղից է մեկնարկելու ու ամենակարևորը` քարոզարշավին ովքեր են մասնակցելու:
コメント