Search
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին հոբելյանի առթիվ
- Aug 21, 2021
- 1 min read

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի առթիվ:
Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ՝ Աստծո զորակցությամբ հովվապետական առաքելությունն ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի նպաստ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների և համայն հայության ազգային նպատակների ու իղձերի իրագործման ճանապարհին:
Comments