top of page

Սևանա լճի մակարդակը իջել է եւս մեկ սանտիմետրով

  • Nov 1, 2021
  • 1 min read

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. հոկտեմբերի 25-31-ը (2021թ.)։

-️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.51մ (31.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 1 սմ-ով։


-️ Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացվել է մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 227.651 մլն.մ³:

-️ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.471 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ 148.591 մլն. մ³:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page