top of page

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Սևանա լճի մասին․ «Հրապարակ»

  • May 10, 2021
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանն այսօր իր «չընտրության» հերթական նիստին խոսելով ինչ-որ անհասկանալի դրական ցուցանիշներից, որոնք փորձում էր թերևս հակադրել Արցախը հանձնելու, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու և հազարավոր զոհերի փաստին, իր խոսքերով, սենսացիոն նորության մասին հայտնեց:


«Մեզ սպասվում է առաջիկայում մեր ժամանակների ամենասենսացիոն նորությունը` 2021 թ. հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում»,-ասաց նա:


Հետո սկսեց ինքն իրեն հեգնել, թե կասեն՝ այս կառավարությունը տապալել է կառավարման ոլորտները:


Նա նույնիսկ ձկնորսների կյանքում է գրեթե սենսացիոն փոփոխություններ իրականացրել:


Պարզվում է` Սևանա լճի ձկնորսները առաջին անգամ ձուկը որսում եմ կառավարության հետ համագործակցության, ոչ թե հակադրության պայմաններում: Հիրավի, հեղափոխական փոփոխություններ, հատկապես Արցախը հանձնելու և հազարավոր զոհերի ֆոնին:



Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page