top of page

Սևանից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ կսահմանվի․ ԱԺ-ն նախագիծն ընդունեց 1-ին ընթերցմամբ

  • Aug 17, 2021
  • 1 min read

Ազգային ժողովը, կառավարության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:


Րոպեներ առաջ առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց 64 կողմ և 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:


Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն խմ:


Ինչպես հիմնավորեց նախագծի հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը՝ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում սահմանվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page