top of page

Սևանա լճի մակարդակն իջել է

  • Jul 27, 2021
  • 1 min read


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. հուլիսի 19-25-ը։


Սևանա լճի մակարդակը հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.74 մ (25.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 22 սմ-ով։


Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 16.518 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ներառյալ՝ 135.700 մլն մ³:


Արփա-Սևան ջրատարով հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.140 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 25-ը ներառյալ՝ 130.826 մլն մ³:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page