Search
Սևանա լճի մակարդակն իջել է 2սմ-ով
- Aug 16, 2021
- 1 min read

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածի համար:
«Սևանա լճի մակարդակը օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.67մ (15.08.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2021թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 6.665մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից օգոստոսի 15-ը ներառյալ՝ 168.244 մլն. մ³:
Comentários