Search
Սևանա լճի չբացահայտված անկյունները՝ թռչնի թռիչքի բարձրությունից
- Jul 31, 2021
- 1 min read

Սևանա լիճը թռչնի թռիչքի բարձրությունից ներկայացնելը նախկին լրագրող, քաղաքագետ Տիգրան Խաչատրյանի նոր հոբբին է։ Այս ամառ նա որոշել է լիճը դրոնով նկարել ու Գեղամա թագուհու գեղեցկությունն ի ցույց դնել աշխարհին։
«Սևանը ներկայացնող կադրերում միշտ մի բան ինձ պակաս ու թերի է թվացել, հիմա փորձում եմ հենց այդ բացը լրացնել»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց նա։
Տիգրանի տեսախցիկը ֆիքսում է լճի այն հատվածները, որոնց գոյության մասին շատ քչերը գիտեն։ Նրա ուշադրությունից չեն վրիպում նաև Սևանի խնդիրները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments