Search
Պահանջում ենք ապահովել մեր երկու կալանավորված գործընկերների ներկայությունն ԱԺ-ում․ Սեյրան Օհանյան
- Aug 2, 2021
- 1 min read

«Ինչպես հայտնի է՝ մեր երկու գործընկերներն ապօրինաբար գտնվում են անազատության մեջ»,- այսօր՝ ութերորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ պահանջում են իրենց երկու գործընկերների անխոչընդոտ ներկայությունը ԱԺ-ում, որպեսզի իրենք էլ կատարեն իրենց սահմանադրական պարտավորությունները։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշիքնի երկու պատգամավորներ՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, կալանավորված են։
Yorumlar