top of page

Իշխանությունների նպատակը. Սեյրան Օհանյանին կմեկուսացնեն. «Ժողովուրդ»

  • Sep 1, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում Սեյրան Օհանյանի մասով աշխատանքներ են տարվում, և նպատակը նրան խորհրդարանի աշխատանքներից մեկուսացնելն է։ Բանն այն է, որ ՀՔԾ-ում այս պահին վերջինիս մասով մեկ քրեական գործ է առկա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործով, որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ: Եվ, ահա, այս դեպքին զուգահեռ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանում բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել «Մարտի 1»-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշումը, գործը վերադարձնել դատարան՝ նոր քննության, և այս գործով մեղադրյալ է կրկին Սեյրան Օհանյանը:


Ստացվում է՝ 2 քրեական գործով նա որպես մեղադրյալ է անցնում, սակայն այս ամենին կարող է ավելանալ ևս մեկը՝ կապված Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ վերջինս շիշ նետեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Սա կարող է դիտարկվել որպես խուլիգանական արարք և անհետևանք չմնալ:


Իրավապահներն արդեն գործընթաց են սկսել և փաստերը դրել միմյանց կողքի: Որքան էլ փորձ արվի ներկայացնել, թե սրանք իրավական գործընթացներ են, պարզ է մեկ բան՝ կա քաղաքական հրահանգ Սեյրան Օհանյանին, ապա Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին մեկուսացնել ԱԺ-ից՝ նպատակ ունենալով գլխատել «Հայաստան» խմբակցությունը»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page