Հայ զինվորը երբեք սոված չի եղել, երբևէ ինչ-որ բան չի «ճանկռել»․ Սեյրան Օհանյան
- Jun 8, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սեյրան Օհանյանի կարծիքով՝ նման հայտարարություն անողները, թե զինվորները նախկինների օրոք են ճանկռելով կոնֆետ կերել, որևէ պատկերացում չունեն, թե ինչ է բանակը, ինչպիսին է եղել բանակի զարգացման ընթացքը։ Ըստ նրա՝ այդ հայտարարություն անողները չեն հարգում բանակը, նրա անձնակազմին և զինվորներին։
«Այդ մարդիկ բանակում չեն ծառայել և ամբողջ կյանքում ինչ-որ պաշտոնների մակերեսին պառկած կյանք են անցկացրել՝ լիքը «մուտիլովկաներով»։ Նրանք չեն մտածում, որ իրենց այդ քայլը հարված է մեր բանակին»,- Գորիսում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց նա։ Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ հայ զինվորը երբեք սոված չի եղել, երբևէ ինչ-որ բան չի «ճանկռել», երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ այն լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում։
«Այսօրվա իշխանությունը որևէ կապ չունի բանակի զարգացման ծրագրերի հետ, նրանք ընդամենը ծանոթացել են նախկինում կազմված պլաններին»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ իր պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում սննդի ապահովման համար ամեն վեց ամիսը մեկ կոնֆերանսներ են անցկացվել և սննդի բարելավում է իրականացվել, եղել է և՛ քաղցրավենիք, և՛ թեյ, և՛ սուրճ։
Komentar