Մենք մեր գործի և՛ հրամանատարն ու ղեկավարն ենք, և՛ զինվորն ու բանվորը․ Սեյրան Օհանյան
- Jun 8, 2021
- 1 min read

Սյունիքի շուրջ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք առաջացել են անգրագետ կառավարման հետևանքով։ Այդ մասին այսօր Գորիսում քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» դաշինքի պատգամավորի թեկնածու Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա՝ որոշ դեպքերում միտում կա, քանի որ գործող իշխանությունը շարունակաբար է սխալներ թույլ տալիս, այլ ոչ՝ մեկ կամ երկու անգամ, ինչը ցույց է տալիս, որ նա միտումնավոր չի ուզում դաս քաղել և ազգը տանում է պարտության։
«Մենք կամք ու վճռականություն ունենք, մենք մեր գործի և՛ հրամանատարն ու ղեկավարն ենք, և՛ զինվորն ու բանվորը»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է բանակի զարգացմանը, ապա Սեյրան Օհանյանը նկատեց՝ զարգացման մեկ փուլը հինգ տարի է, ուստի մեկ փուլ՝ հինգ տարի է պետք, որ բանակը վերականգնի իր մարտունակությունը։ Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում պետք է վերականգնել բանակի գործունեության ամբողջ ընթացքն ու կարգապահությունը, ապա՝ մոտ երեք տարում նաև վերազինման խնդիրները լուծել։
Comments