top of page

Իրարամերժ մեկնաբանություններով է ողողված լրահոսը Արտավազդ Սահակյանի վերաբերյալ. Օհանյան

  • Jul 4, 2021
  • 1 min read


ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Վերջին օրերին լրատվական միջոցները ողողված են Արցախյան պատերազմի մասնակից, նշանավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի աշխատանքային հետագա գործունեությանը վերաբերող իրարամերժ մեկնաբանություններով, հնարավոր հեռանկարներով։


Արտավազդ Սահակյանը առաջիններից էր, այն հիրավի հերոսական ճանապարհ անցած հայ մեծանուն բժիշկներից, ով, անտեսելով ամեն վտանգ ու սպառնալիք, Արցախյան պատերազմի տարիներին կամավոր մեկնել է Արցախ և որպես վիրաբույժ մասնագիտական գործունեությունն իրականացրել՝ փրկելով մարտի դաշտում հերոսացած, մեր նորագույն պատմության փառահեղ հաղթանակները կերտած, վիրավոր մարտիկների կյանքն ու առողջությունը, միևնույն ժամանակ՝ որպես ընկեր իր ամուր, սթափեցնող խորհուրդներով ցավին դիմադրելու ուժ և պատվախնդրություն ներարկել նրանց։


Եվ այսօր մեր լավագույն ընկերներ Արտավազդ Սահակյանին, Արմեն Չարչյանին կարող ենք վստահաբար ասել․


-Մենք ձեզ հետ ենք, սիրելի' բժիշկներ, և ինչպես դուք եք ամուր թիկունք եղել ձեզ հուսացող ամեն վիրավորի, հիվանդի համար, այդպես էլ մենք կանգնելու ենք ձեր թիկունքին և շարունակելու ենք պայքարել, որպեսզի վերականգնվի արդարությունը»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page