top of page

Գեներալ Խաչատուրովը կարող է պարտադրել, որ իրեն նշանակեն այս կամ այն պաշտոնի. Սեյրան Օհանյան

  • Jul 9, 2021
  • 1 min read

MediaHub.am-ի հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, որպես գեներալ մայոր, կարող է մինչև 60 տարեկանը ծառայել և պարտադրել, որ իրեն նշանակեն այս կամ այն պաշտոնին։


«Գոյություն ունի կադրային քաղաքականության համապատասխան կարգ և ընթացակարգեր, պաշտոնների նշանկվում են այն անձինք, որոնք կրթություն, փորձ և անցած ճանապարհ ունեն։ Այսինքն, ԶՈւ-ն տեսնում է նրանց մեջ այն հրամանատարներին, որոնք մեծ դերակատարում կունենան հետագայում՝ Զինված ուժերի զարգացումն ապահովելու համար։ Հենց այնպես, կամայականություններով կամ անձնական շահերից ելնելով նշանակումներ կամ ազատումներ չեն լինում։ Իմ ժամանակահատվածում այդպես չի եղել․ ովքեր աժանիքներ են ունեցել, նշանակվել են բարձր պաշտոնների։ Ովքեր էլ ազատվել են, նրանցից արժանավորները գնահատվել են»,- ասաց նա։


Սեյրան Օհանյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ ներկայացվող տեսանյութում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page