Search
Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է, նա հատուկ նպատակ ունի․ Շահե Աճեմյան
- Aug 30, 2021
- 1 min read
Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախի 75%-ը և մնաց անպատիժ։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ազատամարտիկ Շահե Աճեմյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի դեմ ընդդիմության պայքարը նման է մողեսի պոչը կտրելուն․ ինչքան էլ կտրես, նորից աճում է։
«Այս երեք տարում նա ոչնչացրեց ամեն ինչ, երկիրը դարձրեց ոստիկանապետություն ու վստահում է միայն իր ոստիկաններին։ Մենք ցույցերի ժամանակ անընդհատ ականատես էինք լինում դիպուկահարների։ Եթե իրենց հրաման տրվի կրակել ժողովրդի վրա, ապա կկրակեն։ Նիկոլ Փաշինյանը հասցրել է մեզ այն վիճակին, որ բանակն էլ է դարձել նրան ենթակա։ Այս ընթացքը շարունակվում է, իսկ մենք այսօր զարմանում ենք, թե Նիկոլ Փաշինյանը Սյունիքն է տալիս, հա՛, կտա»,- նշեց նա։
Ըստ Շահե Աճեմյանի՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է, նա հատուկ նպատակ ունի։
Comments