top of page

Արմավիրի բանտում հայտնաբերվել է կալանավորված տղամարդու դի՝ կախված վիճակում

  • Aug 16, 2021
  • 1 min read

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։


Օգոստոսի 14-ին ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում հերթապահ խումբը հայտնաբերել է սավանով ճաղավանդակից կախված տղամարդու դի։


Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Ա․ Ս․-ն էր։ Դեպքը տեղի է ունեցել 16-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, իսկ նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ 139 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի (14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով։


Կայքի տեղեկություններով՝ նրա նախկին կինն այս տարվա ապրիլից կալանավորված է և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ժողովրդին հայտնի՝ «Կանանց գաղութ»)։

Կինը մեղադրվում է ՀՀ ՔՕ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով։ Նա կասկածվում է մի շարք քաղաքացիների հետ խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մեջ։ Գումարը կազմում է մոտ 7 միլիոն դրամ։



Opmerkingen


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page