top of page

Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել. «Shamshyan.com»

  • May 25, 2021
  • 1 min read


Երեւանում այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի կա: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։


Ոստիկաններն ու փրկարարները նշված այգու տարածքում հայտնաբերել են Երեւանի բնակիչ, 38-ամյա Գոռ Համբարձումյանի դին՝ կիսաքայքայված վիճակում:


Կայքի տեղեկություններով՝ Համբարձումյանն այս տարվա մայիսի 15-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page