top of page

Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա զոհ եւ վիրավորներ. «Shamshyan.com»

  • May 17, 2021
  • 1 min read


Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։


Ժամը 06։40-ի սահմաններում Nissan Maxima մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել բաժանարար և հանդիպակապց երթևեկելի գոտում։


Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ «Աբովյան», մեկը՝ Երևանի թիվ 1 համալսարանական, մեկն էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։


Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻն հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ կատարող փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։


Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել Աբովյանի շտապօգնության ավտոմեքենային։


Մինչ քննիչները վթարի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page