Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. կա վիրավոր. «Shamshyan.com»
- May 30, 2021
- 1 min read

Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 02:00-ի սահմաններում դեռևս ինքնությունը չպարզված անձը ( իգական սեռի) BMW մակնիշի 27 MO 027 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին:
Վթարի հետևանքով վարորդը 2 երիտասարդ տղաների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և այդ երիտասարդները իրենց ավտոմեքենայով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը օտարերկրյա քաղաքացի, 26-ամյա Մոնիկա Կ.-ն է, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Comments