Շաքարավազի դեֆիցի՞տ, թե՞ արհեստական իրարանցում
- Jul 6, 2021
- 1 min read

Արդեն մի քանի օր է, ինչ MediaHub.am-ն ահազանգեր է ստանում, որ շուկայում շաքարավազի գինը բարձրանում է։ Իրավիճակը պարզելու համար մենք շրջեցինք մայրաքաղաքի մի շարք խանութներում և ֆիքսեցինք, որ սուպերմարկետներում շաքարավազի գինը հասել է 380-400 դրամի, մինչդեռ օրեր առաջ այն հնարավոր էր գնել 350 դրամով։
Իսկ, ահա, փոքր կրպակներից շատերում շաքարավազ ընդհանրապես չկար։ Օրինակ՝ Արզումանյան փողոցի երեք խանութներում այդ ապրանքն իսպառ բացակայում էր։
«Արդեն մեկ շաբաթ կլինի, որ նման խնդրի առաջ ենք կանգնած՝ շաքարավազ չկա, դեֆիցիտ է»,- նշում են խանութների աշխատակիցները։
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ սուպերմարկետներում շաքարավազ վաճառվում է, իսկ թե ինչո՞ւ փոքր կրպակներում չկա՝ պետք է պարզի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
Ըստ նրա՝ հնարավոր է, որ շաքարավազ ներկրողները ցանկանում են միայն իրենց պատկանող սուպերմարկետներում վաճառել այն, որպեսզի մարդիկ հաճախեն և այլ ապրանք ևս գնեն։
Comments