Շաքարային դիաբետով երեխաներին գլյուկոմետրեր չեն տրամադրում․ նախարարությունը պարզաբանում է
- Sep 24, 2021
- 1 min read

MediaHub.am-ի խմբագրությունը շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողներից ահազանգ է ստացել, որ առողջապահության նախարարությունն արդեն մեկ ամիս է, ինչ գլյուկոմետր չի տրամադրում։ Մեզ հետ զրույցում երեխաների ծնողներից մեկը նշեց, որ նախարարությունից պարզաբանում չեն տալիս, թե ինչու չկա և երբ կլինի։ Ծնողները նաև դժգոհություններ ունեն գլյուկոմետրի որակից։ Նրանք նշում են, որ այն շատ հաճախ սխալ է ցույց տալիս և դրա հետևանքով անգամ դեպքեր են եղել, երբ երեխաները կոմայի մեջ են հայտնվել։ Նրանք չեն ցանկանում, որ նույն գլյուկոմետրից տրամադրվի։ MediaHub.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Առաքելյանը հայտնեց, որ ուշացումը պայմանավորված է կորոնավիրուսով։ «Հիմա այն ճանապարհին է, շուտով խմբաքանակը Հայաստան կհասնի, բայց թե երբ՝ հստակ ժամկետներ նշել չեմ կարող»,- ասաց նա։ Հարցին՝ արդյոք գլյուկոմետրի որակի հետ կապված խնդիրներ կա՞ն, նախարարությունը նման բողոքներ ստացե՞լ է՝ Խաչատրյանը պատասխանեց, որ գլյուկոմետրը բոլոր փորձարկումներն անցել է և չափանիշներին համապատասխանում է։
Արմինե Նավոյան
Comentários