Search
Գերիներին Ադրբեջանում դատում են, իսկ իշխանությունը խոսում է խաղաղության օրակարգի մասին․ Շարմազանով
- Aug 30, 2021
- 1 min read

Այս իշխանությունն ուզում է դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի կամակատարը, սա խաղաղություն չէ, «ղազագիր» է։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ մեր գերիներին Ադրբեջանում դատում են, իսկ այս իշխանությունը խոսում է խաղաղության օրակարգի մասին։
«Հարյուրից ավելի գյուղ, մի քանի քաղաք, հազարավոր դպրոցներ եք տվել՝ հիմա ո՞վ է թալանչին։ Մեզ էին ասում՝ թալանչի։ Թե՞ Շուշին դժգույն էր։ Երեկ ես լսում եմ տարած- հետ բերած ԱԽՔ-ին, ինձ մոտ տպավորություն է՝ սրանց քաղաքական իդեալը Գեպելն է։ Ավելի մեծ սուտ են հորինում, որ իրենց հավատան»,- նշեց նա։
Էդուարդ Շարմազանովը հասարակությանն արթնանալու կոչ արեց։
Comentarios