Իշխանությունը գլուխը պատով կտա, թե ընտրությունների օրը «դեբոշ» կսարքի․ Շարմազանով
- Jun 17, 2021
- 1 min read

Իշխանությունը գլուխը պատով կտա, թե ընտրությունների օրը «դեբոշ կսարքի»։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պոլիգոն չի, որ քաղաքացիական բախումներ լինեն։
«Յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք մեր քվեն, չպետք է թույլ տանք, որ Էրդողանի ու Ալիևի կամակատարը, որը խորտակվում է, մեզ էլ իր հետ տանի։ Պետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ որևէ անօրինական դեպք, որևէ խժդժություն լինի Հայաստանի ներսում»,- ասաց նա։
Ըստ Էղուարդ Շարմազանովի՝ Հայաստանում տիրող այս իրավիճակը ձեռնտու է երեք հոգու՝ Ալիևին, Էրդողանին և Փաշինյանին։
««Չաքուչներով» խոսո՞ղ ես՝ գնա Սև լիճն ազատագրիր։ Մի թթու խոսք չես հանդգնում ասել Ալիևին։ Ինչպե՞ս կոչել այն էակին, որը սպառնում է իր քաղաքական ընդդիմախոսներին, առավոտից երեկո ճղճղում է, բայց Ալիև-Էրդողան հանդիպմանը, որը եղավ Շուշիում, ոչ մի կերպ չի անդրադարձել»,- նշեց նա։
Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ Փաշինյանը հայտնվելու է պատմության աղբանոցում։
Comments