Search
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հանդես կգա աշխարհի թիմային առաջնության փլեյ-օֆֆում
- Sep 28, 2021
- 1 min read

Իսպանիայում ընթացող մրցաշարում այսօր կայացան 3-4-րդ տուրի հանդիպումները: Մեր հավաքականը նախ լարված պայքարում զիջեց Հնդկաստանի ուժեղ ընտրանուն` 1,5:2,5: Հաջորդ խաղում մեր շախմատիստուհիները վստահ հաղթեցին տանտիրուհիներին` իսպանուհիներին՝ 3,5:0,5:
Հայաստանի հավաքականն այդ հաղթանակից հետո վաստակեց 5 միավոր և այժմ Հնդկաստանի ընտրանու հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Մեր թիմը ժամանակից շուտ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր, քանի որ նրան հաջորդող երեք հավաքականներն արդեն ետ են մնում 3-ական միավորով:
Վաղը տեղի կունենա վերջին՝ 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը կհանդիպի Ռուսաստանի հետ, որն այսօր հաղթել է Ադրբեջանի և Հնդկաստանի ազգային թիմերին և վաստակած 8 միավորով վստահ գլխավորում է Ա խմբի մրցաշարային աղյուսակը:
Comments