Search
Երևանի կոնկրետ փողոցներում պետք է փակ պահել լուսամուտները. քաղաքապետարանը հորդորում է
- Jun 3, 2021
- 1 min read

Շենգավիթ վարչական շրջանում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։ Այսօր երեկոյան աշխատանքներ են տարվելու Նժդեհի փողոցում, Նժդեհի հրապարակում, Մանթաշյան փողոցում և Եղբայրության փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը:
«Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, անվտանգության կանոնները պահպանելու նպատակով փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։
Աշխատանքները կտևեն 5 օր, փողոցների հաջորդականության մասին հավելյալ տեղեկություններ պարբերաբար կտրամադրենք։
Խնդրում ենք հետևել մեր էջի լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Comentarios