top of page

Հայաստանում բնակարանների գները բարձրացել են. «Armlur.am»

  • May 13, 2021
  • 1 min read

Հայաստանում բնակարանների գները բարձրացել են. ՀՀ վիճակագրական կոմիտեն անշարժ գույքի շուկայում թանկացում է արձանագրել:


ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը փետրվարին կազմել է 605 հազար 200 դրամ, իսկ մարտին՝ 606 հազար դրամ: Այսինքն մեկ ամսվա ընթացքում 800 դրամով այն թանկացել է: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում 1000 դրամ է թանկացումը կազմել՝ 435 հազար դրամից դարձել է 436 հազար դրամ: Փոխարենը բնակարանների գները նվազել են Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Ավան վարչական շրջաններում:


Օրինակ Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն փետրվարին արժեցել է 286 հազար 500 դրամ, իսկ ահա մարտին այն կազմել է՝ 286 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակարանները թանկացել են 1000 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում եւ Նուբարաշենում՝ 500 դրամով: Իսկ ահա Էրեբունի վարչական շրջանում եւ փետրվարին եւ մարտ ամսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 280 հազար 500 դրամ:


Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալները չեն կանխատեսում, թե ինչ է առաջիկայում սպասվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս շուկան շատ զգայուն է և՛ տնտեսական, և՛ քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այսինքն անշարժ գույքի շուկան կակտիվանա այն ժամանակ, երբ Հայաստանում կկայունանա և՛ տնտեսական, և՛ քաղաքական վիճակը:

留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page