Search
Լևոն Շիրինյանն Արման Բաբաջանյանի անունը լսելուն պես անջատում է հեռախոսը
- Jun 27, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք՝ արտահերթ ընտրություններին մասնակցող «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը հետընտրական շրջանում բաժանվեց: Դաշինքի առաջին երկու համարները՝ Արման Բաբաջանանն ու Լևոն Շիրինյանը, որոշել են առանձին հետևել քաղաքական գործընթացներին:
MediaHub.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու Լևոն Շիրինյանն այժմ: Մեր լրագրողի զանգին Շիրինյանը բավականին ջերմ պատասխանեց, սակայն, երբ հնչեց հարցը, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու ինքը և արդյոք հնարավո՞ր է նոր գործակցություն Արման Բաբաջանյանի հետ, Շիրինյանը հեռախոսն անջատեց:
Կարծելով, որ հեռախոսազանգի ընդհատումը կապի խնդիր է, մենք փորձեցինք կրկին զանգել, սակայն մեր՝ տարբեր ժամերի արված գրեթե երկու տասնյակ զանգերն անպատասխան մնացին:
Comments