Search
Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ
- May 20, 2021
- 1 min read

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ռուսական գերատեսչության հաղորդագրությանը, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության շրջաններում և տարածաշրջանում տիրող իրավիճակը:
«Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական թեմաներ, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նախարարները հեռախոսազրույց էին ունեցել նաև մայիսի 19-ի երեկոյան և դարձյալ անդրադարձել էին Արցախում տիրող իրավիճակին:
Comments