Search
Բնության գրկում ձեր հանգիստը կազմակերպելիս մի՛ վնասեք շրջակա միջավայրը. Ռոմանոս Պետրոսյան
- Jul 4, 2021
- 1 min read

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լուսանկարներում վերջերս հաճախ հիշատակվող հայկական որորն է։ Հայկական որոր թռչնատեսակը որորների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն է, որը բնակվում է Հայկական լեռնաշխարհում, Կովկասում և Միջին Արևելքում։ Այս թռչնատեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Հիշեցնեմ, որ օրեր առաջ հատուկ հանձնարարականով 6-ամսյա ժամկետով արգելափակվել է այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։
Բնության գրկում ձեր հանգիստը կազմակերպելիս մի՛ վնասեք շրջակա միջավայրը, այլապես ամենախիստ վարչարարությունն անհրաժեշտություն է դառնալու»։


Comments