Շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 900.000 դրամի վնաս
Օգոստոսի 13-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ապօրինի հատված բոխի, հաճարենի, ուռենի տեսակի թվով 39 ծառ։
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը գերազանցել է 900.000 ՀՀ դրամը։
Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Comments