Search
Ստեփանակերտ ջուր մատակարելու համար անհրաժեշտ են 5, 6 և ավելի լիտրանոց դատարկ շշեր. հայտարարություն
- Aug 13, 2021
- 1 min read

Ասկերանի քաղաքապետարանին անհրաժեշտ են 5, 6 և ավելի լիտրանոց դատարկ շշեր՝ մեր Մայր քաղաք Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար։ Այս մասին ասված է Ասկերանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:
«Խնդրում ենք նշված շշերը վաղը ժամը 9-ից բերել քաղաքապետարան։
Սա լավ առիթ է ցույց տալու մեր սերը, հոգատատարությունն ու նվիրվածությունը մեր հայրենակիցների և սեփական հողի հանդեպ,- նշված է հայտարարությունում։
Comments