top of page

Ադրբեջանցին հայհոյել է շուռնուխցուն, ոտքով խփել է մեքենային, ձեռքի ռացիայի անտենայով՝ երիտասարդին

  • Sep 19, 2021
  • 1 min read


Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականը անտենայով խփել է հայ երիտասարդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը` խոսելով միջադեպերի մասին, որոնք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում տեղի ունեցող միջադեպերի մասին, որն անցել է Ադրբեջանին:


«Ադրբեջանցի զինվորականը հայհոյել է այդ ճանապարհով անցնող շուռնուխցի երիտասարդին, ոստքով խփել է նրա մեքենային, երիտասարդն էլ ասել է` ինչ ես անում, ասել է` ձայնդ կտրի ու ձեռքի ռացիայի անտենայով խփել է երիտասարդին, ասել է` ձայնդ կտրի»,- պատմեց փոխքաղաքապետը:


Գորիսի փոխքաղաքապետը նաև հայտնեց, որ օրերս Որոտանի հատվածում ճանապարհի եզրով մեքենան անցնելուց ադրբեջանցիները կոշով հարվածել են հայկական բեռնատարին:


«Նրանք դա դիտավորյալ են արել, բավական մեծ վնաս են հասցրել, կարելի է ասել, կաբինան լրիվ ավերել են, մեքենան պատկանում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերությանը: Մեր վարորդներին էլ նրանք վիրավորում ու սպառնում են»,-ասաց նա:


Հարցին, թե ինչ կարելի է անել նման միջադեպերից խուսափելու համար, Քոչարյանը ասաց, որ ճանապարհը տվել են ադրբեջանցիներին և հիմա նրանք ոնց ուզում, այնպես էլ վարվում են:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page