Search
Ի՞նչ հոդվածով է քրեական գործ հարուցվել շուռնուխցի Աշխարհաբեկի նկատմամբ
- Jun 5, 2021
- 1 min read

Փաստաբան Գայանե Պապոյանը երեկ հարցաքննվել է՝ Շուռնուխի վարչական ղեկավարի եղբոր Արարատ Աղաբեկյանին (Աշխարհաբեկ) ՔԿ բերման ենթարկելու հանգամանքների վերաբերյալ իր կողմից կատարված տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Հարցաքննությունը երեկ էր, պարզվեց հետևյալը. Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված առերևույթ գործողություններ կատարելու դեպքի առթիվ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։
Comments