top of page

Շուշանիկ Ներսիսյանը քրեական գործի շրջանակներում հրավիրվել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտ. Վանեցյան

  • Jan 26, 2022
  • 1 min read


Հրապարակվել է Բորիս Ավագյանի նամակը ռուսական քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա սենսացիոն բացահայտումներ է անում մասնավորապես ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի դեմ առկա մեղադրանքների մասին և նամակում շեշտել է, որ այդ գործի քննությունը տարել է ԱԱԾ-ն՝ դեռ Արթուր Վանեցյանի ղեկավարությամբ։ Քանի որ մերձիշխանական լրատվամիջոցները գլխապատառ սկսեցին հերքել նամակը և կասկածի տակ դնել Ավագյանի խոսքերը, Hraparak.am-ը փորձել է ԱԱԾ նախկին տնօրենից ճշտել, թե արդյո՞ք եղել է նման քրեական գործ և ի՞նչ ընթացք է ունեցել: 


-Պարոն Վանեցյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բորիս Ավագյանի նամակը, արդյո՞ք եղել է նման քրեական գործ, Շուշանիկ Ներսիսյանը ի՞նչ կարգավիճակով է անցել այդ գործով։


-Բորիս Ավագյանին չեմ ցանկանում մեկնաբանել, բայց կարող եմ ասել հետևյալը, որ վերջինս իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ անցել է փողերի լվացման և հարկերից չարամտորեն խուսափելու գործով, եթե հիշողությունս չի դավաճանում՝ նա անգամ որոշ ժամանակ այդ քրեական գործի շրջանակներում եղել է անազատության մեջ: Ինչ վերաբերում է Շուշանիկ Ներսիսյանին, իմ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության մարմինների կողմից հարուցված մեկ այլ քրեական գործով Շ.Ներսիսյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ նշված քրեական գործի շրջանակներում տարաբնույթ քննչական գործողությունների մասնակցելու համար, որից հետո գործը ուղարկվել է ՀՔԾ: Այլ մանրամասներ չեմ կարող մտաբերել և խորհուրդ կտամ վերը նշված գործերի վերաբերյալ տեղեկություններ հայցել ՀՀ իրավապահ մարմիններից:


-Մի հարց էլ․ Իսկ Դուք երբեւէ Բորիս Ավագյանին հանդիպե՞լ եք, ճանաչո՞ւմ եք։


-Ոչ, երբեւէ չեմ հանդիպել, չեմ ճանաչում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page