top of page

Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում․ «Հրապարակ»

  • Sep 1, 2021
  • 1 min read




«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում:


Բացի ճանապարհներից ու թունելներից, նաև բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել: Դեռևս սովետական տարիներին կառուցված՝ Շուշին սնուցող ենթակայանից ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շուշի գնացող ճանապարհին, մի քանի ամսում կառուցվել է այն, որը սնուցում և լուսավորում է քաղաքը:


Ադրբեջանական լույսերով ողողված Շուշիի ճոխ լուսավորությունը երևում է անգամ Ստեփանակերտից: Իսկ ճանապարհին ռուսական և ադրբեջանական սահմանապահ զորքերն են:


Ռուսները ստուգում են Արցախ այցելողների անձնագրերը, որոնք Ստեփանակերտ են մտնում ադրբեջանցի զինվորների հայացքի ներքո»:



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page