Կարո՞ղ եք կրկնել՝ Շուշին և Հադրութը ժամանակավորապե՛ս է օկուպացրել Ադրբեջանը․ պատգամավորը՝ Փաշինյանին
- Aug 24, 2021
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր կառավարության ծրագիրը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին ասաց, որ ամոթի զգացում է ունենում, երբ լսում է նրա հայտարարությունները։
Նա նշեց, որ երբ Փաշինյանը խոսում էր գյուղատնտեսության մասին, ինքը երազում էր, որ նա շարունակի այդ խոսքը, միայն թե այլևս չխոսի անվտանգության մասին։
Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հարց տալն անշնորհակալ գործ է, ապա միացրեց 2016 թվականին արված մի ձայնագրություն, որտեղ Փաշինյանը խոսում է փոխզիջումների անթույլատրելիության մասին։
Ձայնագրության ավարտից հետո պատգամավորը, դիմելով Փաշինյանին, հարցրեց․ «Ի՞նչ է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եթե ոչ կապիտուլյացիա, և ո՞վ եք Դուք»։
Քրիստինե Վարդանյանն նաև պատգամավորին խնդրեց կրկնել իր խոսքը, որ Շուշին ու Հադրութը ժամանակավորապե՛ս է օկուպացրել են Ադրբեջանը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարող Արցախի անվտանգությունը վտանգել։
«Հայրենասիրական ճառերի երեկույթ չի»,- ասաց նա։
Comentarios