top of page

Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների շուրջ

  • Oct 22, 2021
  • 1 min read


Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին համահունչ։ Այս մասին պայմանավորվել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։


Շվեդիայի դեսպան Սվենսոնը շնորհավորել է նախարար Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և քննարկման ընթացքում անդրադարձել համագործակցության հիմնական ուղղություններին՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։


Ըստ աղբյուրի՝ Կարեն Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է նախարարության բարեփոխումների օրակարգն ու դրա առաջնահերթությունները։


Նշվում է, որ դեսպանը կարևորել է 2019թ-ին Հայաստանի և Շվեդիայի միջև վերսկսված երկկողմ համագործակցության շարունակականության ապահովումն ու անդրադարձել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես, ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page