top of page

Հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք. ՀՀ ԱՆ

  • Jul 3, 2021
  • 1 min read


Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։


«Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։


Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:

Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:


Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են»,- հայտնում են ԱՆ-ից:

Комментарии


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page