top of page

ՔՊ-ականներից շատերը դեմ են լրագրողի «խարանով» Գաբրիելյանին կրթության հանձնաժողովը վստահելուն

Մեկ շաբաթից ավելի է, ինչ մեկնարկել է 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը: Բուռն բանավեճերից հետո ընտրվեցին ԱԺ նախագահն ու փոխխոսնակները, այժմ էլ քննարկվում է հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցը։ ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիրը», 3-ին՝ «Հայաստան» խմբակցությունը: MediaHub-ի տեղեկություններով՝ իշխանական թևում հանձնաժողովների նախագահների առաջադրման հարցում բավականին հետաքրքիր քննարկումներ են ընթանում։ ՔՊ-ականներից շատերը դեմ են, օրինակ, Սիսակ Գաբրիելյանին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ նշանակելուն։

Նրանց համար անընդունելի է, որ իրենց նախկին լրագրող գործընկերը հանձնաժողով գլխավորի, հատկապես այն դեպքում, երբ որևէ լուրջ առնչություն չի ունեցել ոլորտի հետ։

2018-ի իշխանափոխությունից հետո Ազգային ժողով՝ արդեն որպես պատգամավոր մուտք գործած Սիսակ Գաբրիելյանը ներգրավված էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներում։

Նա 2,5 տարում մասնակցել է 16 օրենքի նախագծերի մշակման աշխատանքներին, որոնցից կրթության ոլորտին է առնչվում, օրինակ, «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով աշխատող, միաժամանակ, սովորող քաղաքացիներից գանձվող եկամտահարկը վերադարձվում է ուսանողներին։ Այդուամենայնիվ, իշխանական խմբակցությունում Գաբրիելյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու և ընտրելու հարցում ձեռք է բերվել կոնսենսուս։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page